Մենք հետևում ենք Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին

9/9/2026 14:18

Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվել են կարևոր քայլեր: «Դրա վառ ապացույցն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները: Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նույնպես նշվում է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն: Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նույնպես նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»,- ընդգծել է նա: Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ: