Մեղրիի համայնքապետը կալանավորվել է

10/9/2026 12:19

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է․ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- նշված է հաղորդագրության մեջ: