Գորիսում ՔՊ թեկնածուն Առուշանյանն է

10/9/2026 22:20

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44–օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։ «Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք»,– ասել է Առուշանյանը։