Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը

11/9/2026 09:58

Մենք Տիգրանաշենում ենք։ Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը։ Նրանք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և ապրել ու աշխատել այստեղ։ Տիգրանաշենը Արարատյան դաշտի գյուղերից մեկն է և Երևանից ընդամենը 40 րոպեի է հեռու։ Սակայն բնակիչները նշում են, որ գյուղը տարիներ շարունակ անտեսված է, որևէ լուրջ զարգացման ծրագիր չի իրականացվել, և մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպիսի ապագա է իրենց սպասվում։ Տիգրանաշենը ՔՊ-ն հանձնում է, իսկ «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է գյուղի զարգացման այլընտրանքային ծրագիր, որի հիմքում պետք է լինեն զբոսաշրջությունն ու գինեգործությունը։ Տիգրանաշենը պետք է զարգանա, այլ ոչ թե վերածվի հերթական չզարգացող գյուղի։ Տիգրանաշենը պետք է մնա հայկական։ Այստեղով անցնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական ճանապարհներից մեկը՝ Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող ճանապարհը։ Դրա կարևոր հատվածը՝ մոտ 8 կմ, անցնում է Տիգրանաշենով»,- ասել է Կարապետյանը։