Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «3+3» հարթակի շարունակմամբ

11/9/2026 12:17

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանիի հետ։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների արդյունավետ փոխանակում մի շարք արդիական երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտադրելով իրավիճակը Հարավային Կովկասում։ Արտահայտվել է փոխադարձ շահագրգռվածություն Մոսկվայի և Թեհրանի մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Հաստատվել է երկու կողմերի պատրաստակամությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նկատմամբ՝ առաջին հերթին կապված «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ։