Ատեստավորում չանցածներին արգելում ենք այլևս աշխատել ուսուցիչ. Փաշինյան

11/9/2026 12:23

Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք,- Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Դպրոցների բովանդակության մասով ես արձանագրել եմ, որ մենք այդ ոլորտում շատ ենք կոմպրոմիսների գնացել, չնայած, մյուս կողմից չեմ կարող ասել, որ այլևս կոմպրոմիսների չենք գնալու։ Այնպես չէ, որ մենք հիմա կարող ենք մեր ակնկալած որակավորումով ապահովել հաստիքների համալրումը, բայց մյուս կողմից էլ մենք արդեն որոշումներ կայացրել ենք, ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս չեն աշխատում դպրոցում։ Ընդ որում մենք իրենց համար 3 շանս ենք ստեղծել, վերապատրաստման ծրագիր ենք արել, հրավիրել ենք, բայց էլ չենք կարող, ու եթե երրորդ փորձից հետո ատեստավորման նվազագույն շեմը չի անցնում, մենք արգելում ենք նրան այլևս աշխատել ուսուցիչ։ Հաջորդիվ կարող է գնա, որակավորման վրա աշխատի, էլի վերադառնա։ Ատեստավորման դպրոցաշինության ծրագրի արդյունքում մանկավարժական ֆակուլտետների ուսանողների դիմորդների թվի աճ ունենք, ինչը նույնպես մյուս ազդակն է, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,– նշել է նա։