Կոպիրկինը հանդիպել է ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններ հետ
11/9/2026 15:05

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների հետ։
Նախօրեին էլ Կոպիրկինը հանդիպել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ։