Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն

14/9/2026 10:39

Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Ջերմաստիճանն իր պիկին կհասնի սեպտեմբերի 15-ին. Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում կանխատեսվում է մինչև 33-34, առանձին հատվածներում նույնիսկ 35 աստիճան տաքություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի մինչև սեպտեմբերի 17-ը, իսկ սեպտեմբերի 18-19-ին կնվազի մոտ 2-4 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը: