Գյումրիում ռուսական ռшզմաբազան դուրս բերելու մասին դիմումներ չեն ստացվել

15/9/2026 10:01

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում ռուսական ռազմական բազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր,- «Известия»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն Մոսկվան դրան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։ «Շատերը լիովին արդարացիորեն տալիս են հարց. իսկ որն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, այդպիսին չի նկատվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել այս դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորներին։ Թեկուզև Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության ուժով»,- նշել է ԱԳ փոխնախարարը։ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում,- նշել է Գալուզինը։