Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

15/9/2026 12:19

Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին,- «Ազատությանն» այս մասին հայտնել է նախարար Արարատ Միրզոյանը: «Հանդիպումը կլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա: Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չի ներկայացրել: