Մոսկվան մտադիր է պահպանել ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

15/9/2026 19:09

Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը՝ կապված ռուսական զորախմբի (այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմակայանի) ներկայության հետ, և նմանատիպ մոտեցում է ակնկալում Երևանից,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին հայտարարել: «Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, և մենք մտադիր ենք պահպանել դրանք։ Մենք նաև ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի»,- ասել է Զախարովան։