ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին

16/9/2026 12:59

ՍԴ-ն որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին: Այս մասին Factor TV-ին հայտնել են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից: Երեկ սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն քննել է ԹՐԻՓՓ համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: