Երկրաշարժ՝ Ադրբեջանում

17/9/2026 09:51

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի ԳԱԱ-ի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի Երկրաշարժերի հետազոտության բյուրոն։ Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են «Սաաթլը» սեյսմիկ կայանից 25 կմ հարավ, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 43 կմ խորության վրա։