Գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել

17/9/2026 12:33

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ ու ոչխարներ են սատկել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառ ու ոչխար սատկել են։