Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ
17/9/2026 13:09

Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր,- այս մասին այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։
Նիկոլ Փաշինյանն հավելել է նաև, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանում հայտնի հարթակներից առաջ է մղվում մի թեզ, որը ձևակերպվում է հետևյալ կերպ․ «Պետք է հզորանանք, որ ազատագրենք Արցախի Հանրապետությունը»։
Փաշինյանը սա անվանել է հիմնարար խնդիր, որին Հայաստանը բախվել է ղարաբաղյան ողջ գործընթացում, երբ բանակցային սեղանի շուրջ և հանրային հարթակներում գոյություն ունեին երկու զուգահեռ հռետորաբանություն ու ընկալում։