Երևանի եվրաինտեգրումը ՌԴ-ն չի ֆինանսավորելու

17/9/2026 14:58

Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ,- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է հայտարարել՝ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական ​​խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին միանշանակ է ձևակերպել մեր վերաբերմունքն սրա նկատմամբ. Երևանը պետք է որոշիչ քայլ կատարի իր ուղեգրի հարցում և հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերմունքի շուրջ: Ցանկանում եմ ընդգծել. Ռուսաստանը պատրաստ չէ և չի զբաղվելու հայկական եվրաինտեգրման ֆինանսավորմամբ, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ»,- նշել է Շոյգուն։