Խոշոր կարկուտ ու փոթորիկ Լորուտ գյուղում
17/9/2026 16:07
Լոռու մարզի Լորուտ գյուղում խոշոր կարկուտ է եկել, որն ուղեկցվել է փոթորիկով։
News.am-ի հաղորդմամբ՝ բնակիչներից մեկը տեսանյութ է տարածել, և գրել.
«Փոթորկից, կարկուտից հետո: Կոտրված ապակիներ, մերկացած ծառեր, այդ տեմպով մի փոքր էլ երկար տևեր ամեն ինչ կջնջեր...Միայն գյուղի խոզերի բախտը բերեց, շուրջ բոլորը կրճկրճոց ու չփչփոց ա. Թափված բերքն են լափում: Ամեն մի կարկուտը տանձի, խնձորի չափ է։ Դաժան է, ես էսպիսի փոթորիկ կյանքում չէի տեսել։ Ծառի վրա տերև չի մնացել, վախից մի տեղ կուչ էի եկել»։