«Ռեյդերային զավթում» են իրականացնում ՀՀ-ում. Շոյգու

17/9/2026 16:27

Երևանը «ռեյդերական զավթման» է ենթարկում Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել,- ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հայտարարել է Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկեց տնտեսական ու էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Մինչդեռ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու քաղաքականություն են որդեգրել։ «Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք ու բացահայտ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Այն, ինչ կատարվում է այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է արել, դժվար է այլ կերպ կոչել, քան՝ «ռեյդերական զավթում»»,- նշել է Շոյգուն։ Ռուսաստանի ԱԽ քարտուղարի խոսքով՝ այդ ամենի հետ մեկտեղ Երևանը «բացահայտ անհեթեթ» փաստարկներ է առաջ քաշում։ «Օրինակ այն, որ հայկական երկաթուղիների ռուսական կառավարման շարունակման դեպքում Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունը»,- ասել է Շոյգուն։