Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է
18/9/2026 11:16

Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ: