Զերծ մնալ ռուսական ձեռնարկությունների ռեյդերային զավթումներից ՌԴ ԱԽ
18/9/2026 15:37

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Երևանին՝ զերծ մնալ ռուսական ձեռնարկությունների ռեյդերային զավթումներից։
«Նման մարտավարությունը կդառնա կրակոց սեփական ոտքին հայկական տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետության համար ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»,- ասել է պաշտոնյան։
Շևցովը նշել է, թե կան նշաններ, որ հանրապետությունում հաջորդ թիրախները կարող են դառնալ հայրենական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները։