Փաշինյանին խաղաղության մրցանակ է շնորհվել
18/9/2026 15:39

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը:
Այսօր Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար նրան շնորհվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: