ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ Գալուզին

18/9/2026 18:18

Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են,- ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է այս մասին հայտարարել: «Գնալով ավելի շատ փորձագետներ են համակարծիք, որ երկրում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Գալուզինը և նշել, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։