Վեհափառն օծել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19/9/2026 11:56

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին: Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Արարողությանը ներկա է նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։