Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը` Թրամփի 25 ձեռքբերումների ցանկում
19/9/2026 12:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր պաշտոնավարման «երրորդ» ժամկետի 25 ձեռքբերումների ցանկը, որում ներառել է նաև իր միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը։
Որպես առաջին կետ՝ ԱՄՆ նախագահը նշել է «պատմության մեջ ամենաանվտանգ սահմանի» ապահովումը։ Նրա խոսքով՝ վերջին 16 ամիսների ընթացքում որևէ ապօրինի ներգաղթյալ մուտք չի գործել ԱՄՆ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը Թրամփի ցուցակում զբաղեցրել է 21-րդ տեղը։
«Մեր 12 ամիսների ընթացքում պատմական խաղաղ համաձայնագրերով կարգավորել ենք մոլեգնող ութ պատերազմ, այդ թվում՝ Գազայի հակամարտությունը»,- նշված է Թրամփի հրապարակած ձեռքբերումների ցանկում։
Իսկ Իրանին հասցված հարվածները ԱՄՆ նախագահը տեղադրել է իր ցուցակի 11-րդ հորիզոնականում։
Այս կետում Թրամփը նշել է՝ ««Կեսգիշերային մուրճ» և «Էպիկական ցասում» գործողություններով ոչնչացրել եմ Իրանի՝ ուրան հարստացնելու հնարավորությունը, որպեսզի թույլ չտանք այդ երկրին երբևէ միջուկային զենք ունենալ»։