ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ-ն չի ընդգրկվել
19/9/2026 15:19

Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան,- ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է միջազգային դիտորդների խմբի ղեկավար Ռուստամ Շոհմուրոդը։
«Ո՛չ, Հայաստանը ներկայացված չէ, նրանք սառեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այստեղ ևս նրանք չկան․ դա իրենց որոշումն է»,- ասել է Շոհմուրոդը։
ՀԱՊԿ ԽՎ-ի հրապարակած դիտորդական կենտրոնական խմբում ընդգրկված են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Սերբիայի ներկայացուցիչները։ Հայաստանն այս ցուցակում բացակայում է։ Առաքելությունը դիտարկում է իրականացնում Մոսկվայում, Մոսկվայի մարզում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում բացված արտասահմանյան ընտրատեղամասերում։