Կոպիրկինն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19/9/2026 15:26

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Սյունիքի մարզ ամենամյա այցի շրջանակում, այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ. այս մասին նշված է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում: Ռուս դիվանագետին ուղեկցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան, «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԲԸ ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ենոքյանն ու Երևանում «Ռուսական տան» ղեկավարի տեղակալ Աննա Կուրբատովան։ Կոմբինատների ղեկավարությունը ռուսական պատվիրակությանը ներկայացրել է արտադրական գործընթացների ընթացիկ արդիականացումը։ Առանցքային շեշտը դրված է արտադրողականության ավելացման և տեխնոլոգիաների էկոլոգիական անվտանգության բարձրացման վրա։ Ձեռնարկությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Սյունիքի մարզի սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ծրագրերին։