Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք
19/9/2026 19:01

Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:
Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:
Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»,-գրել է նա։