Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար
20/9/2026 11:37

Իսրայելը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Իսրայելը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար: Մենք տեսնում ենք, որ այս գաղափարը աջակցություն է գտնում նաև Իսրայելի ավանդական բարեկամների շրջանում», - հայտարարել է նա:
Նա նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է Սիրիան դարձնել իր գործողությունների նոր գոտի՝ Պաղեստինից և Լիբիայից հետո: