ՀՀ քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ

22/9/2026 10:08

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը․ այս մասին ՌԻԱ Նովոստի-իի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը: «Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը մի դեպքում էլ մնում է Հայաստանի քաղաքացիներինը։ Այս կապակցությամբ ուզում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրման» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց հիմա ներքաշում են»,- ասել է նա։