Գործադրում են բոլոր ջանքերը լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար․ Ֆիդան
22/9/2026 10:10

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար,- «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» պանելային նիստում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆիդանն իր ելույթում ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման համար։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար։
Ֆիդանն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին անհրաժեշտ է արդյունավետ գործընթացի ձևավորում համաշխարհային տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։