Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է

22/9/2026 18:45

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի`այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն. այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր քրեակատարողական հիմնարկում։