Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է
22/9/2026 18:49

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 3 ամսով։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել 2 ամսով:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: