Առաջընթաց ենք գրանցել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան
22/9/2026 20:24

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։
Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթի ժամանակ։