Վիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում
23/9/2026 11:24

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։
Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետ կապված հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե ոչ։