Վերջը գնալու են Քոչարյանի կոշիկների հետևից

23/9/2026 14:18

Քոչարյանի ընտանիքը լավ կանի կոշիկների հավաքածու պատվիրի, վերջը գնալու են կոշիկների հետևից: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Ինձ թվում է նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, լավ կանի կոշիկների հավաքածու պատվիրի, որովհետև ինչ-որ ֆետիշ է նկատվում, հաջորդ ներխուժման դեպքում այդ կոշիկները անպայման պետք է պլակատի մոտ ունենան, որովհետև ինձ թվում է, որ իսկապես գնալու են կոշիկների հետևից: Իմ ականջներում դեռ հնչում է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչինչ, գերիները մի քանի ամիս էլ կսպասեն, ու դրանից հետո անցել է մի քանի տարի, հիմա մեր ուղերձը քաղաքացիներին շատ պարզ կլինի, արդարադատության համար չէ, որ դուք այս վնասները կրում եք, պետության համար չէ, որ կրում եք, այս ամենը Ալիևի ու Նիկոլի քմահաճույքների համար է: Այս ամենը մի մարդու վարած քաղաքականության ու գործողությունների հետևանք է, մի մտածեք, որ ինչ-որ ապօրինի բան կա, լավ կլիներ օրինական անեին, բայց ամեն ինչ օրինական է արվել, պարզապես, եթե մի իշխանություն իրեն իրավունք է վերապահում Կաթողիկոսից սկսած մինչև բիզնես ղեկավար որոշել, դա չի կարող սահմանափակվել միայն եկեղեցով կամ մեծ բիզնեսներով, նրանք հասնելու են ձեր փոքր վարսավիրանոցին, ձեր փոքր սննդի կետին, որովհետև եթե ատում են մարդուն, ով կառավարել է ինչ-որ բան, ապա այդ ատելությունը բոլորին կվերաբերվի, ազգանուններով չի սահմանափակվելի»,- նշել է Վարդանյանը: