Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսանդրա Քոուլին

23/9/2026 16:39

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից: