Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում

24/9/2026 00:02

Պետք է հասկանանք՝ ում նկատի ունենք ընդդիմություն ասելով, առաջին հերթին՝ որ կուսակցություններն են ռեալ ընդդիմություն, հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, ովքեր իրական ընդդիմություն են, ովքեր մի նպատակ ունեն՝ ազատագրել մեր երկիրը չարիքի այս իշխանությունից, 24News-ին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով ընդդիմության միավորման մասին: Իսկ կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր։ Մեզ քննադատող ընդդիմադիր ուժերը պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի համար նրանք օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության։ Մենք մեր ասածներն արել ենք, իսկ իրենք վառել են մեզ հասանելիք ձայները և նվիրել Փաշինյանին»։ Կարապետյանը նշեց, որ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց մասնակցությամբ և այլ գործողություններով օգնեցին Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության։ Նա նշել է, որ նույնիսկ Գագիկ ծառուկյանը, չուզելով, դե ֆակտո օգնեց իշխանությանը։