Հայաստանի անվտանգային համակարգն անտեր է մնալու․ Կարապետյան

24/9/2026 10:06

Հայաստանի անվտանգային համակարգն անտեր է մնալու․ այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ «Պետությունն անտեր չի մնալու, Հայաստանը տեր ունի՝ Հայաստանի ժողովուրդը, բայց Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու, քանի որ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգային համակարգի բաղադրիչ»,- ասել է նա։ Կարապետյանի գնահատմամբ՝ անհեռատես քայլ է վերացնել ձևավորված անվտանգային համակարգը՝ չունենալով այլընտրանքի առաջարկություն։