Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին. ԵՀ նախագահ

24/9/2026 12:20

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ,- X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով: Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ մեր խաղաղություն խթանող ներդրումներով։ Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն: Քանի որ Հայաստանի արտահանման 80%-ն դեպի ԵՄ շուկա այժմ մաքսատուրքից ազատված է: Մենք ակնկալում ենք այս միջոցառումների վերջնական ընդունումը ԵՄ օրենսդիրների կողմից վաղը՝ ռեկորդային ժամկետում: Եվ վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընթանում է արագ, առաջ և ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է Լայենը: