ՊՆ. Պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող
24/9/2026 12:52

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է). այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: