Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ժամանակներս

24/9/2026 15:05

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ հրավիրել է Հայաստանի վարչապետին Մոսկվա՝ քննարկելու երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր։