Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
24/9/2026 16:19

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը. այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմայի շուրջ»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գալուզինն ու Արսենյանն ընդգծել են հայ-ռուսական կապերի հեռանկարները հետագայում ևս առարկայորեն քննարկելու երկուստեք պատրաստակամությունը, հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակում հայ-ռուսական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկման երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է կայացած հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։