Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները պարգևավճար կստանան

24/9/2026 19:05

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների պարգևատրման համար հատկացվել է 87 միլիոն դրամ (մոտ 240 հազար դոլար)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ին կայացած նիստում։ Միջոցները հատկացվել են Կոմիտեի հիմնադրման 5-ամյակի առթիվ։ Ակնկալվում է, որ այս որոշումը կնպաստի գերատեսչության աշխատակիցների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանը։