Ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավnտ կլինի․ ՌԴ ԱԽ

25/9/2026 13:42

Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար,- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն է հայտարարել։ «Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելը շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը գազ է գնելու «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։ Ռուսական գազը Հայաստանի համար էականորեն ավելի էժան է, քան այլ երկրներից գնումները,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել են ՌԴ Անվտանգության խորհրդում։