ՔՊ-ն ոչինչ էլ չի կարող անել Եկեղեցուն, հիմարություն է այդ զեկույցը

25/9/2026 17:45

Քայլ-քայլ գնում ենք առաջ, ինչի կարիք կա, դա անում ենք,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ի՞նչ նորություն կա իր ձեր գաղտնի պլանից, ե՞րբ է լինելու իշխանափոխությունը, կա՞ն արդյոք ժամկետներ։ Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին և վարչապետի աշխատակազմում կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ զեկույց պատրաստելուն, Կարապետյանն ասել է. «Դե ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ, ինչ-որ հիմարություն է քցել, ես դա չեմ ուզում մեկնաբանել, դա ուղղակի հիմարություն է։ Իրենք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, հերթական հիմարություններն են անում, դրան վերջ կլինի։ Մենք եկեղեցին պաշտպանելու ենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել, ինչի կարիք լինի, դա անելու ենք»։