Դպրոցից 7 երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն

25/9/2026 21:02

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։ Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը, և թե որ դպրոցից են տեղափոխվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հնարավոր է երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներւց մեկը։