Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն

25/9/2026 23:36

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը․ նա մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից կատարած փոխանցումից։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, մեր թիմի առավելությունը կրկնապատկեց հավաքականում նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել փխարինման։ Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին, ժամը 20։00-ին, կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։