Փրկարարներ են ծխահարվել, մեկը հոսպիտալացվել է
27/9/2026 20:57

Ծիծեռնակաբերդի խճուղում բաց կրակ չկա․ հրդեհը մեկուսացված է․ մարման աշխատանքների ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ժամը 20։10-ի դրությամբ բաց կրակ չկա, հրդեհը մեկուսացված է»,- նշել է ՆԳՆ խոսնակը։