Ավտովթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին

28/9/2026 10:44

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Համլետ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։