Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Համիդ Փուրմոհամմադի հետ

28/9/2026 13:56

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ ՀՀ դեսպանն ու ԻԻՀ նախագահի տեղակալը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը։ «Կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները»,- ասված է հաղորդագրությունում: ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը: Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին Ջուլֆայում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են պարզեցված մաքսային միջանցք («կանաչ միջանցք») ներդնել 2 երկրի սահմանին։ Մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային մաքսակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտային միջոցների կանգնելու ժամանակը կրճատելու համար։ Կողմերը մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։